ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Գազպրոմը» զգուշացնում է

«Գազպրոմը» զգուշացնում է
29.04.2014 | 18:20

Լարվածության նոր օջախները և գոյություն ունեցող կոնֆլիկտների սրումը, միջազգային պատժամիջոցները կարող են հանգեցնել միջազգային ներդրումների կրճատմանը՝ գտնում են «Գազպրոմում»: ՈՒկրաինայի ճգնաժամի խորացումը և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները բացասաբար կարող են ներգործել «Գազպրոմի» ֆինանսական վիճակի վրա և սահմանափակել արտասահմանյան վարկերի ներգրավումը՝ նշվում է ընկերության հաշվետվության մեջ: Միջազգային վարկատուները կարող են կորցնել ՌԴ-ի նկատմամբ վստահությունը և կրճատել ներդրումները երկրում: Հետևանքը կդառնա լիկվիդայնության նվազումը, առևտրի անկայունությունը և ՌԴ-ում գործող ընկերությունների արժեթղթերի գնի նվազումը:

««Գազպրոմի» շահույթի և պարտավորությունների մեծ մասը հաշվվում է դոլարով և եվրոյով: Նոր պատժամիջոցները «Գազպրոմի» դեմ կարող են էական բացասական ներգործություն ունենալ ընկերության գործունեության, ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների վրա», նշվում է հաշվետվության մեջ: Այդ ռիսկերի նվազման համար «Գազպրոմն» ակտիվորեն գործում է սպառման շուկաների ընդլայնման ուղղությամբ: Կարևոր նախագծերից մեկը Արևելյան ծրագիրն է:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ